Չեմպիոնների լիգա․ Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգա․ Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էր նաև «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ով «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղում խփել էր իր թիմի միակ գոլը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Ալվեսը ստացել է ձայների 55%-ը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Մոնակո» պատասխան հանդիպման (2:1) ժամանակ Ալվեսի օգնությամբ հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը, ապա գոլի հեղինակ դարձավ հենց բրազիլացի ֆուտբոլիստը։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Ալվեսը 3 գոլ է խփել, ինչը մրցաշարում նրա լավագույն ցուցանիշն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում