Պաշտոնական. «Յուվենտուսը» գնել է Բենատիայի ամբողջական տրանսֆերը

Պաշտոնական. «Յուվենտուսը» գնել է Բենատիայի ամբողջական տրանսֆերը

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիայի ամբողջական տրանսֆերը գնելու մասին: 30-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վարձակալությամբ է հանդես գալիս թուրինցիների կազմում:

«Ծեր Սինյորան» օգտվել է վարձավճարի պայմանագրում առկա կետից, ըստ որի 17 միլիոն եվրոյով կարող էր գնել մարոկացու ամբողջական տրանսֆերը: Այդ գումարը մյունխենցիները ստանալու են 2 տարվա ընթացքում:

Բենատիան «Յուվենտուսի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:

Ավելի վաղ «Բավարիան» նույն պայմաններում «բյանկոներիից» գնել էր Կինգսլի Կոմանի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում