Ինյեստա. «Ռեալն» ու «Յուվենտուսն» արժանիորեն են եզրափակչում

Ինյեստա. «Ռեալն» ու «Յուվենտուսն» արժանիորեն են եզրափակչում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան «AS»-ի հետ զրույցում խոսել է մի շարք ուշագրավ թեմանների շուրջ:

Չեմպիոնների լիգայի մասին

«Երբ չես մտնում եզրափակիչ, կորցնում ես այդ խաղի նկատմամբ հետաքրքրությունը: Սակայն պետք է ընդունել, որ «Ռեալն» ու «Յուվենտուսն» արժանիորեն են եզրափակչում»:

Տեխնոլոգիաների փոփոխության ու մրցավարների մասին

«Հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ, դա սպորտի հետաքրքրություններից է բխում: Տեսնենք, թե տեխնոլոգիաները մոտակա տարիներին ինչպես կզարգանան: Այն ամենը, ինչ օգնում է մարդկանց և ընդհանուր աշխարհին, կարևոր է»:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին

«Այն ինչ տեսել եմ Մեսսիի կատարմամբ, ուրիշ ոչ ոք չի արել: Նա շարունակում է լավագույնը մնալ: Ամեն տարի Լեոն առանձնանում է բոլորից: Լավագույն ֆուտբոլիստի մասին հարցի պատասխանը նույնն է, ինչպես 5 տարի առաջ էր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում