«Բավարիայի» պատմական քամբեքը, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բավարիայի» պատմական քամբեքը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի բոլոր հանդիպումները միաժամանակ են կայացել:

Չեմպիոնի կոչումը նվաճած «Բավարիան» հյուրընկալվել է «Լեյպցիգին» ու գերկամային հաղթանակ տոնել: Կարլո Անչելոտիի թիմը 83-րդ րոպեի դրությամբ 2:4 հաշվով պարտվելիս է եղել, սակայն հետո կարողացել է 3 գոլ խփել ու 5:4 հաշվով հաղթանակ կորզել:

«Ցլերի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Տիմո Վերները, իսկ մյունխենցիներից երկու գոլով է պատասխանել Ռոբերտ Լևանդովսկին:

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի ընթացքում «Բավարիային» փրկել ու հաղթանակ են պարգևել, համապատասխանաբար,  Դավիդ Ալաբան ու Արյեն Ռոբենը: Չնայած պարտությանը, «Լեյպցիգն» ապահովել է երկրորդ տեղը:

Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Լեյպցիգ» – «Բավարիա»` 4:5
Գոլերը` Զաբիտցեր (2), Վերներ (29, 65), Պոուլսեն (47) – Լևանդովսկի (17, 84), Ալկանտարա (60), Ալաբա (90+1), Ռոբեն (90+5)



Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Վերդեր» – «Հոֆենհայմ»` 3:5

«Աուգսբուրգ» – «Բորուսսիա» Դ.` 1:1

«Բայեր» – «Քյոլն»` 2:2

«Վոլֆսբուրդ» – «Բորուսսիա» Մ.` 1:1

«Դարմշտադտ» – «Հերտա»` 0:2

«Մայնց» – «Այնտրախտ»` 4:2

«Շալկե» – «Համնբուրգ»` 1:1

«Ֆրայբուրգ» – «Ինգոլշտադտ»` 1:1

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում