Մադրիդ. Նադալը հաղթեց Ջոկովիչին ու մտավ եզրափակիչ

Մադրիդ. Նադալը հաղթեց Ջոկովիչին ու մտավ եզրափակիչ

Մադրիդում ընթացող «Մասթերս-1000» կարգի մրցաշարում կայացել է կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:

Մրցաշարի ամենամեծ ուշադրությունը գրաված խաղում Ռաֆայել Նադալը 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել Նովակ Ջոկովիչին: Հանդիպման ընթացքում իսպանացին 4 բրեյք է կատարել, իսկ սերբը մրցակցի մատուցումը շահել է ընդամենը 1 անգամ:

Եզրափակչում «գրունտի արքան» մրցելու է Դոմինիկ Տիմ – Պաբլո Կուևաս զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում