Խաղից դուրս վիճակից խփած գոլի շնորհիվ «Միլանը» փրկվեց (տեսանյութ)

Խաղից դուրս վիճակից խփած գոլի շնորհիվ «Միլանը» փրկվեց (տեսանյութ)

Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակում կայացել է «Ատալանտա» – «Միլան» հանդիպումը: 

Հավասար պայքարում անցած հանդիպման հաշիվը բացվել է 44-րդ րոպեին: Բերգամոցիների լատերալներ Լեոնարդո Սպինացոլայի ու Անդրեա Կոնտիի մասնակցությամբ գրոհը եզրափակել է վերջինս:

«Ռոսոներին» պատասխան գնդակը խփել է 88-րդ րոպեին, երբ Ժերար Դեոլաֆեուն, խաղից դուրս վիճակում ստանալով գնդակը, հնարամիտ խաբքով ապակողմնորոշել է պաշտպանին և հարված կատարել, որից հետո գնդակն անդրադառնալով հայտնվել է դարպասում: Գրանցվել է 1:1 հաշիվը:

Այդ ոչ-ոքիի շնորհիվ 5-րդ տեղը զբաղեցնող ու 66 միավոր ունեցող «Ատալանտան» ապահովեց Եվրոպա լիգայի ուղեգիրը:

 6-րդ հորիզոնականում գտնվող «Միլանն» (60 միավոր) այն կվիճարկի «Ֆիորենտինայի» ու «Ինտերի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում