«Marca». Պեպեն ՊՍԺ-ի փոխարեն կտեղափոխվի «Ինտեր»

«Marca». Պեպեն ՊՍԺ-ի փոխարեն կտեղափոխվի «Ինտեր»

«Ռեալի» պաշտպան Պեպեն չի տեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն», ինչպես ավելի վաղ նշում էին իսպանական լրատվամիջոցները:

«Marca»-ն գրում է, որ պորտուգալացին որոշել է չընդունել փարիզցիների առաջարկը և տեղափոխվել «Ինտեր»: 34-ամյա ֆուտբոլիստը միլանցիների հետ կնքելու է «2+1» տարվա պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 5 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեպեն մերժել է Չինաստանում կարիերան շարունակելու տարբերակը, ինչպես նաև «Ռեալի» հետ մեկամյա համաձայնագիր ստորագրելու առաջարկը: «Արքայական ակումբում» 10 տարի անցկացրած ֆուտբոլիստը մադրիդցիներից պահանջել է նվազագույնը երկու տարվա պայմանագիր:

Նշվում է, որ Քարդիֆում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո Պեպեն հրաժեշտ կտա իր թիմակիցներին ու կմեկնի Իտալիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում