Պաշտոնական. Սաբալյետան հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»

Պաշտոնական. Սաբալյետան հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան ու ավագ Պաբլո Սաբալյետան առաջիկա ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով հեռանալու է ակումբից, – տեղեկացնում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին և այն չի երկարաձգվելու: Արգենտինացու հրաժեշտը երկրպագուներին կայանալու է մայիսի 16-ին նախանշված «Վեսթ Բրոմվիչի» հետ տնային հանդիպան ժամանակ:

Սաբալյետան «Մանչեսթեր Սիթիի» կազմում է հանդես գալիս 2008 թվականից: Այս ընթացքում նա անգլիական թիմում 332 հանդիպման է մասնակցել:

Հիշեցնենք, որ արգենտինացին մտադիր էր դեռ մեկ տարի առաջ լքել թիմը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խնդրանքով հետաձգել էր իր որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում