«Սասուոլոն» հյուրընկալվելիս հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

«Սասուոլոն» հյուրընկալվելիս հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Սասուոլոյին»՝ կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյետրո Յեմելոն, իսկ դաշտի տերերից հաշիվը կրճատեց Էդերը։

Այս հաղթանակից հետո «Սասուոլոն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» մնաց 56 միավորով՝ 8-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ինտեր» – «Սասուոլո»՝ 1։2
Գոլերը՝ Էդեր 70՛ – Յեմելո 36՛, 50՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում