«Մոնակոն» և «Պարի Սեն Ժերմենը» ջախջախիչ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Մոնակոն» և «Պարի Սեն Ժերմենը» ջախջախիչ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Մոնակոն» և երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Պարի Սեն Ժերմենը» վստահ հաղթանակներ տոնեցին։

Լեոնարդու Ժարդիմի 4։0 հաշվով առավելության հասավ «Լիլի» նկատմամբ, փարիզյան թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սենտ Էտյենի» դարպասը։ Այս հաղթանակներից հետո «Մոնակոն» 89 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Պարի Սեն Ժերմենը» 3 միավոր պակաս ունի և մեկ հանդիպում էլ ավելի է անցկացրել։ 

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մոնակո» – «Լիլ»՝ 0։4
Գոլերը՝ Ռադամել Ֆալկաո 6՛, 69՛, Բերնարդու Սիլվա 45՛, Ալոնսո 88՛/ինքնագոլ

«Սենտ Էտյեն» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։5
Գոլերը՝ Կավանի 2՛, 72՛, Լուկաս 38՛, 78՛, Յուլիան Դրաքսլեր 90՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում