Դեմիկելիսն ավարտում է կարիերան

Դեմիկելիսն ավարտում է կարիերան

«Մալագայի» պաշտպան Մարտին Դեմիկելիսը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:

36-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները պատից կկախի,- տեղեկացնում է «Football Espana»-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին ընդամենը 10 հանդիպման է մասնակցել:

Դեմիկելիսն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթի», «Բավարիայի», «Ատլետիկոյի», «Էսպանյոլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մալագայի» կազմում: Արգենտինայի հավաքականում պաշտպանն անցկացրել է 49 խաղ, որոնցում 2 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում