«ՄՅՈւ»-ն պատրաստ է «Տոտենհեմի» 3 ֆուտբոլիստի համար 110 միլիոն վճարել

«ՄՅՈւ»-ն պատրաստ է «Տոտենհեմի» 3 ֆուտբոլիստի համար 110 միլիոն վճարել

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Տոտենհեմի» եզրային պաշտպաններ Դենի Ռոուզի ու Կայլ Ուոկերի, ինչպես նաև հենակետային կիսապաշտպան Էրիկ Դայերի ծառայություններով:

Այդ ֆուտբոլիստներին «կարմիր սատանաների» կազմում ցանկանում է տեսնել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն,- գրում է «Daily Star»-ը:

Մոտակա օրերին կողմերը սկսելու են բանակցություններ վարել: Մանչեսթերցիները մտադիր են այդ 3 ֆուտբոլիստի համար ընդհանուր 110 միլիոն ֆունտ առաջարկել:

Աղբյուրը նաև նշում է, որ անգլիական գրանդի ղեկավարությունը հույս ունի լոնդոնցիների խաղացողներին իր կողմը գրավել զգալիորեն բարձր աշխատավարձներ առաջարկելու շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում