Սաբալետա. «Մանչեսթեր Սիթին» քաղաքի գլխավոր թիմը չէր, հիմա այդպես չի կարելի ասել

Սաբալետա. «Մանչեսթեր Սիթին» քաղաքի գլխավոր թիմը չէր, հիմա այդպես չի կարելի ասել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան կարծիք է հայտնել վերջին տարիներին քաղաքում թիմի կարգավիճակի փոփոխման մասին:

«Երբ նոր էի եկել Մանչեսթեր (2008 թվական-խմբ.), կարծես կրկին Բարսելոնա քաղաքում «Էսպանյոլի» կազմում խաղալիս լինեի: Մենք քաղաքի գլխավոր ակումբը չէինք: Հիմա արդեն նույնը չի կարելի ասել: Հիշում եմ, որ այն ժամանակ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեզ «աղմկոտ հարևաններ» էր անվանում: Չէինք կարող թույլ տալ, որ մարդիկ մեր մասին այդպես խոսեին:

Մտածում էի. «Եթե նրանք մեզ «աղմկոտ հարևաններ» են անվանում, եկեք քաղաքում ավելի բարձր աղմուկ բարձրացնենք: Եկեք ապացուցենք, որ մենք այնպիսի ակումբ ենք, որը ձգտում է տիտղոսներ նվաճել և, միգուցե, մի օր քաղաքի առաջին թիմը դառնա»»,- արգենտինացու խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ամռանը հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում