Գվարդիոլա. «Բարսելոնայում» կամ «Բավարիայում» ինձ արդեն պաշտոնանկ արած կլինեին

Գվարդիոլա. «Բարսելոնայում» կամ «Բավարիայում» ինձ արդեն պաշտոնանկ արած կլինեին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է ընթացիկ մրցաշրջանում իր աշխատանքը:

«Երբ «Բարսելոնան» էի գլխավորել, ինձ վրա ահռելի ճնշում էր գործադրվում, սակայն այն ժամանակ ոչինչ չունեի պաշտպանելու: «Բարսելոնայում» կամ «Բավարիայում», եթե ոչինչ չեք նվաճում, ձեզ պաշտոնանկ են անում: Այդ ակումբներում հաղթանակներ են հարկավոր: Եթե չես հաղթում, քեզ երկրորդ շանս չեն տալիս:

«Մանչեսթեր Սիթիում» ինձ երկրորդ շանս տվեցին, և մենք կփորձենք օգտագործել այն: Կրկնում եմ՝ «Բավարիայի» ու «Բարսելոնայի» պես մեծ ակումբներում ինձ արդեն պաշտոնանկ արած կլինեին: Հաջորդ մրցաշրջանում ավելի լավ կխաղանք»,- կատալոնացու խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում