«Ռեալը» կողմնորոշվել է Խամեսի տրանսֆերի գնի հարցում

«Ռեալը» կողմնորոշվել է Խամեսի տրանսֆերի գնի հարցում

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին վաճառել անգլիական ակումբերից մեկին:

«Marca»-ին հայտնի է դարձել, որ «Արքայական ակումբը» 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված թիմերին տեղեկացրել է, որ մտադիր է տեղափոխության համար նվազագույնը 75 միլիոն եվրո ստանալ: 2014 թվականի ամռանը մադրիդցիները նրա համար հենց այդքան են վճարել «Մոնակոյին»:

Միաժամանակ, կոլումբացու հայրենիքում մամուլի ծառայությունները տեղեկացնում են, որ Խամեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կարելի է լուծված համարել: Նշվում է նաև, որ Ռոդրիգեսն արդեն նախնական համաձայնության է հասել «կարմիր սատանաների» հետ:

Սպասվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի Իսպանիայի առաջնության ավարտից հետո: Անգլիական թիմում կոլումբացին, հավանաբար, կդառնա Ուեյն Ռունիի փոխարինողը, ով մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 37-րդ տուրի «Սևիլյայի» հետ խաղում (4:1) կիսապաշտպանը փոխարինվելու ժամանակ էմոցիոնալ կերպով հրաժեշտ է տվել «Ռեալի» երկրպագուներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում