Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը կմասնակցեն «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարին

Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը կմասնակցեն «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարին

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում այսօր տեղի կունենա «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի բացման արարողությունը: Մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրիի» խաղարկության առաջին փուլը։

Պատանեկան «Գրան Պրիի» 2-րդ փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում, իսկ 3-րդ մրցաշարը Կիրիշի քաղաքում` 2018 թվականի մայիսին: Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ աշխարհի պատանի աստղեր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը (2449) և Շանթ Սարգսյանը (2409):

Մրցաշարին կմասնակցեն նաև միջազգային վարպետներ Կիրիլ Շևչենկոն (2491, Ուկրաինա), Միխայիլ Նիկիտենկոն (2408, Բելառուս), Պաուլուս Պուլտինյավիչյուսը (2395, Լիտվա), ՖԻԴԵ-ի վարպետներ Կաասեն Տոր Ֆրեդրիկը (2402, Նորվեգիա), Լամպրոս Գյանոուլակիսը (2330, Հունաստան), Վյաչեսլավ Զառուբիցկին (2325, Բելառուս), Կիրիլ Շուբինը (2287, Ռուսաստան), Կաչարավա Նիկոլոզին (2180, Վրաստան) և պատանի շախմատիստներ Սերգեյ Լոբանովը (2429, Ռուսաստան), և Կիրիլ Շյոտկինը (1594, Ռուսաստան):

Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում