Վիճակագրական հետազոտությամբ թոփ-5 առաջնությունների խորհրդանշական հավաքականը

Վիճակագրական հետազոտությամբ թոփ-5 առաջնությունների խորհրդանշական հավաքականը

CIES Football Observatory գործակալությունը, որը զբաղվում է վիճակագրական տվյալներ հավաքելով ու դրանք հետազոտելով, ներկայացրել է 2016-17թթ մրցաշրջանի թոփ-5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:

Ֆուտբոլիստները գնահատվել են իրենց խաղային դիրքերին համապատասխան մի շարք կարևոր գործողությունների հիման վրա: Հաշվարկում ներառվել են միայն այն խաղացողները, ովքեր մրցաշրջանի ընթացքում խաղադաշտում 2 000 րոպեից ավելի ժամանակ են անցկացրել:

Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա»)։

Պաշտպաններ – Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Մաթս Հումելս, Խավի Մարտինես (երկուսն էլ «Բավարիա»), Բրունո Պերես («Ռոմա»)։

Կիսապաշտպաններ – Պոլ Պոգբա (Մանչեսթեր Յունայթեդ), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Նաբի Կեյտա («Լեյպցիգ»)։

Հարձակվողներ – Դրիս Մերտենս («Նապոլի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)։

Հաշվարկի մեջ ներառված բոլոր ֆուտբոլիստների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի Մեսսին: Յուրաքանչյուր խաղային դիրքում թոփ-10 խաղացողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում