Հայտնի է «Բորուսսիայում» Տուխելի հնարավոր փոխարինողը

Հայտնի է «Բորուսսիայում» Տուխելի հնարավոր փոխարինողը

«Նիցայի» մարզիչ Լյուսեն Ֆավրը համաձայնել է գլխավորել Դորտմունդի «Բորուսսիան»: Գերմանական ակումբի ղեկավարությունը տարաձայնութունների պատճառով կարող է բաժանվել թիմի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի հետ,- գրում է «Bild.de»-ն:

Նշվում է, որ Ֆավրի ու ռուրյան ակումբի ղեկավարների հայացքները գրեթե բոլոր վիճելի հարցերում համընկնում են: 59-ամյա մասնագետը պատրաստ է հանուն «Բորուսսիայի» հեռանալ ֆրանսիական ակումբից, որի հետ մինչև 2019 թվականը գործող պայմանագիր ունի և թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգա:

Շվեյցարացին նախկինում աշխատել է Բունդեսլիգայում, որտեղ գլխավորել է «Հերտան» ու Մյունխենգլադբախի «Բորուսսիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում