USD
EUR
RUB

Պրեմիեր լիգայի ամենահեռանկարային ակումբն ու նրա հաջողությունների գաղտնիքը

 

Հաղթական հանդիպումների ֆոնին նորաձև է դարձել ասել․ ««Տոտենհեմը» «թիմային խաղով Անգլիայում լավագույնն է»։ Մրցաշրջանի հեռավորության վրա Մաուրիսիո Պոչետինոյի թիմը Պրեմիեր լիգայում ընդամենը 4-րդ կամ 5-րդ ակումբն է: Թիմը լուրջ խնդիրներ ունի դիրքային գրոհների ժամանակ, իսկ պաշտպանական թվերն ուռճեցված են լոկ Ուգո Լյորիսի լավ մարզավիճակի հաշվին: 


Դարպասին մոտ դիրքերից հարվածների տոկոսը


Ուգո Լյորիսի սեյվերի քարտեզը

Շաբաթներ առաջ անգամ ֆուտբոլիստներն էին ոչ իդեալական խաղի մասին խոսում: «Չգիտեմ, թե ինչու չենք կարող սովորական մակարդակին վերադառնալ: Թիմի ներսում մենք հասկանում ենք խնդիրը: Թերևս հնարավորությունների 60%-ով ենք խաղում»,- ասում էր Դենի Ռոուզը: 

Վերոշարադրյալը միայն օբյեկտիվ պատկեր ստեղծելու համար էր, իսկ հաջորդիվ հաճոյախոսություններ են լինելու: Դրանց հիմքն այն է, որ ԱՊԼ-ում ոչ մի թիմ ավելի լավ հանդես չի եկել, քան «Տոտենհեմն» իր լավագույն խաղերում:

«Իմ կարիերայի բարդագույն խաղերից մեկը: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մեր պարտության պատճառը ցանկության պակասը չէր, այլ «Տոտենհեմի» ագրեսիայի դեմ անզոր լինելը: Նրանք աներևակայելի են շարժվում առանց գնդակի: «Տոտենհեմը» առաջնության լավագույն ակումբն է»,- «Բորնմուտի» կիսապաշտպան Մարկ Պյուի խոսքերն են։

««Տոտենհեմը» լավագույնն է բոլոր ակումբներից, որոնց դեմ խաղացել եմ: Մենք միայն կարող ենք ընդունել նրանց հանճարեղությունն ու մտածել հաջորդ խաղի մասին»,- «Վեսթ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթեր:

Նախքան չեմպիոնական կոչումը նվաճելը նմանատիպ տպավորություն ուներ նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն․ «Մեզ համար բարդ է, քանի որ «Տոտենհեմը» հենց հիմա առաջնության լավագույն թիմն է: Նրանք լավ մարզավիճակում են ու մեծ խանդավառությամբ են խաղում: Նրանք զգում են, որ կարող են պատմություն կերտել: Մեզ համար կարևոր է այդ ամենը գիտակցել»:

Առաջնությունն ամենակայուն թիմն է հաղթում: Այս մրցաշրջանում «Տոտենհեմն» ամենակայունը չէ, սակայն լավագույն հանդիպումներն անց է կացրել «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» դեմ: Ինքնին հիասքանչ է, ու եթե հաշվի առնենք, որ նրանք այդ լավագույն խաղերում էլ ստեղծել են գնդակների լավագույն տարբերությունը, իսկապես կարելի է «Տոտենհեմին» ԱՊԼ-ի ամենավառ ու հեռանկարային թիմը համարել:

Մաուրիսիո Պոչետինոյի գործոնը

«Կինս միշտ մտքեր ունի թիմի համար: Երբ տուն եմ գալիս, միշտ ասում է. «Ինչո՞ւ այդպես արեցիր, ինչո՞ւ այնպես չարեցիր»: Նա միշտ արտահայտվում է, բայց միշտ խաղից հետո, երբեմն նաև նախքան խաղը: Վերջին մի քանի շաբաթը խնդրել եմ «Ուայթ Հարթ Լեյն» չգալ: Ասացի. «Երբ տանն ես մնում, մենք հաղթում ենք»»,- պատմում է Պոչետինոն:

Սա հավանաբար ամենաչոր քննադատությունն է, որ նա լսել է ընթացիկ մրցաշրջանում: 

Առաջին հերթին, Պոչետինոյի որոշումները խաղերի ժամանակ ծածկում են խնդիրները: Օրինակ՝ «Բերնլիի» ու «Սուոնսիի» դեմ խաղերը: Առաջին դեպքում «Տոտենհեմին» չէր բավարարում տարածությունը։ Պոչետինոն, Ուինկսի վնասվածքից օգտվելով, 3-4-2-1 դասավորությունից 4-2-3-1-ի անցավ, Սիսոկոյին դուրս բերեց աջ եզր ու կարողացավ լրացնել տարածության բացը: Դա օգնեց ու արմատական դեր ունեցավ գոլի ժամանակ:

«Սուոնսիի» դեմ հանդիպմանը Պոչետինոն 4-2-3-1-ից անցավ 3-4-2-1-ի, բայց այդ անգամ առանցքային դեր ունեցավ Յանսենը, ով օգնեց բարդացնել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպանների աշխատանքը:

Երկրորդ հերթին, մրցաշրջանի երկրորդ հատվածում Պոչետինոյի միջամտության կարիքը պակասեց, քանի որ մարզիչն անցում կատարեց 3-4-2-1 դասավորության։

«3-4-2-1-ն ընդամենը դասավորություն է, մենք շատ ենք փոխում դիրքերը, դա հնարավորություն է տալիս ավելի շատ խաղարկել գնդակը: Թվում է, որ այդ դասավորությունը մեզ ավելի շատ վերահսկողություն է տալիս: Գնդակն արագ առաջ խաղարկելով ու ճիշտ որոշումներ ընդունելով՝ կարելի է բազմաթիվ սուր պահեր ստեղծել»,- ասում է Քրիստիան Էրիքսենը:

«Երբ թիմում Էրիքսենի ու Ալիի պես ֆուտբոլիստներ կան, որոնց հարմար է հարձակվողի դերում լինել, պետք է այնպիսի սխեմա մտածել, որ երկուսին էլ հարմար լինի: Դա էլ հենց կոչվում է տակտիկական ճկունություն: Մենք երկու 10 համարով ենք խաղում, ովքեր մրցակցի դարպասի առաջ դեմքով, ոչ թե թիկունքով կանգնած են գնդակ ստանում: Համակարգն ու փոիլիսոփայությունն օգնում են Էրիքսենին ու Ալիին, իսկ նրանք օգնում են համակարգին»,- բացատրում է Պոչետինոն

Պոչետինոն չփորձարկեց 3-4-2-1-ը նախքան օգտագործելը: Պարզապես խաղի օրը հայտնեց այդ մասին։ Սկզբում անգամ չնկատեցին։ Պատմությունը պարզ դարձավ խաղից մեկ ամիս անց:

«Սխեման փոխելով մենք հայեցակարգը չենք փոխում: Այն կառուցում ենք բարձր պրեսինգի, գնդակը դարպասապահից խաղի մեջ մտցնելու և ներքևի խաղի վրա»,- սիրում է ընդգծել արգենտինացին:

Պոչետինոն շատ լավ է ֆուտբոլիստների հետ անհատապես աշխատելու առումով: Նրա շնորհիվ տեսնում ենք Դենի Ռոուզի վառ խաղը։ «Տարօրինակ է հնչում, բայց Պոչետինոյից առաջ ոչ մի մարզիչ ինձ հետ չի աշխատել այդ բառի ամբողջ իմաստով: Նրա տեղափոխությունից հետո հանդիպեցի այն մարդուն, ով ընդունակ է օգնելու ինձ առաջ գնալ ու ձեռք բերել ձախ պաշտպանին անհրաժեշտ հմտություններ»,- ասում է Ռոուզը։

Անգամ Դեմբելեին «հանճար» անվանելիս Պոչետինոն ասաց. «Մեր մարզչական շտաբը նրան միշտ ասում է. «Եթե քեզ հետ 18 կամ 19 տարեկանում սկսեինք աշխատել, ապա աշխարհում լավագույններից մեկը կլինեիր»»:

Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի մեջ Մաուրիսիոն աճելու տեղ է տեսնում ու լրացնում այն:

Թիմի մթնոլորտը

«Թիմի մտածողությունը փոխելն ամենադժվարն է: Դա մարտավարություն չէ, ոչ էլ փիլիսոփայություն: Այդ կետի վրա աշխատելու համար ժամանակ է պետք, քանի որ խոսքը ոչ միայն 25 ֆուտբոլիստի ու մարզիչների, այլ ամբողջ ակումբի մասին է: Մարտավարություն ընտրել, որոշում կայացնել, թե 3 կամ 4 պաշտպանով ենք խաղում. ինձ համար դրանք դյուրին են: Հոգեբանություն փոխելն ամենաբարդ խնդիրն է»,- ասել է Պոչետինոն:

Արգենտինացուն հաջողվեց կատարել բարդ աշխատանքը: Խոսքը միայն վերջին րոպեներին խփած գոլերի մասին չէ, որոնք ավելի շուտ դուրս են թռչում «Տոտենհեմի» խաղաոճից, այլ ֆուտբոլիստների բազմաթիվ մեջբերումներից։

«Մեր ու Պոչետինոյի հարաբերությունները դուրս են ֆուտբոլի շրջանակներից: Նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Նրա ներկայությունն ու մեր հարաբերություններն ինձ համար ամենակարևոր բանն են»,- պատմում է Լյորիսը:

«Մաուրիսիոյի հետ հաճախ խոսում ենք, թե ինչ բան է հայր լինելը։ Նա հիանալի մարդ է: Եթե անձնական խնդիրներ ունեմ, միշտ կարող եմ նրա հետ խոսել»,- վստահեցնում է Հարի Քեյնը:

Եզակի մթնոլորտի բաղադրատոմսը

1. «Տոտենհեմն» առաջնության ամենաերիտասարդ կազմն ունի։ Ֆուտբոլիստների մեծ մասը հասակակից են, միևնույն հետաքրքրություններն ունեն: Նրանցից որևէ մեկը չի վախենում ակումբում երկարաժամկետ հեռանկարից:

2. Պոչետինոն ազատվում է խնդրահարույց ֆուտբոլիստներից, անգամ եթե նրանք բավականաչափ լավն են (լավագույն օրինակը Նաբիլ Բենտաբելն է), ուսումնասիրում է հնարավոր նորեկերի բնավորությունը: Հենց այդպես վարվեց Դելե Ալիի ու Թոբի Ալդերվեյրելդի դեպքում։ Գուցե նաև այլ ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ: Զուգադիպությո՞ւն է, որ այդ կազմը «մերժեց» Մուսա Սիսոկոյին:

3. Պոչետինոն հիանալի հոգեբան է: Նա անգամ կարող է մարզումների ժամանակ պայքարի մեջ մտնել ֆուտբոլիստների հետ: Ուինկսը պատմում է, որ տղաներն այս մրցաշրջանում մի անգամ նույնիսկ վնասվածք են հասցրել Մաուրիսիոյին ու գովասանք են ստացել ճիշտ տրամադրվածության համար:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր մոտեցումն է պահանջում: Պոչետինոն դա լավ գիտի: Հնարավոր չէ այդ ամենը տեսախցիկի առաջ բացատրել։ Նա փոխել է ամբողջ ակումբի կենսակերպը: Ամեն ինչ դեպի լավն է փոխվել»,- հայտարարել է Մուսա Դեմբելեն։

Այդքան տարբեր, բայց այդքան միասնական

Լյորիսն առաջնության ամենաչգնահատված դարպասապահն է: Երկրի ամենազարգացող երկու ֆուլբեքերը նույն շաբլոնով են առաջ գնում․ երկուսն էլ պատմել են, թե Պոչետինոն ինչպես է իրենց համար օրինակներ մատնանշել (Ռոուզի համար՝ Մարսելոյին, Ուոկերի համար՝ Լամին)։ Դայերը եվրոպական մտածողությամբ եզակի անգլիացի է:

Մոր՝ ալկոհոլից կախվածության պատճառով Ալին 13 տարեկանում տեղափոխվել է ընկերոջ հետ ապրելու։ Հիմա նրա հետ 2 մլն ֆունտ արժեցող առանձնատանն է ապրում:

Էրիքսենի հետ յուրաքանչյուր հարցազրույց թարմ մտքերի համառոտագրություն է: Քեյնը դժգոհում է մարզումների կարճատևությունից ու զբաղվում հեռուստացույցով ցուցադրվող ֆուտբոլային բոլոր հանդիպումները դիտելով, «WhatsApp»-ով Պոչետինոյի ու օգնականներ Խեսուս Պերեսի, Թոնի Խիմենեսի հետ քննարկում հարձակվողների գործողությունները:

Հաջողությունների յուրահատկությունը

«Եթե մեզ «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Արսենալի» ու «Չելսիի» եք համեմատում, ապա երկրորդ տեղը մեզ համար մեծ հաջողություն է: Կարևոր է ուսումնասիրել, թե ինչպես է կառուցվում նախագիծը: «Տոտենհեմը» բնական ճանապարհով է կառուցվում: Մենք գումար ներդնելու հնարավորություն չունենք, հետո էլի գումար ավելացնելու, էլի ու էլի: «Տոտենհեմը» շատ իրական է: Մեր առաջընթացը շատ բնական է ու գայթակղիչ, քանի որ յուրահատուկ է»,- ասում է Պոչետինոն։

Մաուրիսիոն ճիշտ է: «Տոտենհեմը» ռեսուրսներով «Էվերթոնին» ավելի է մոտ, քան 5 հարուստ ակումբներին, բայց ակումբի նախագահ Դենիել Լևիի ու Պոչետինոյի տաղանդի համադրությամբ կարողանում է արդեն երկրորդ տարին հարվածել համակարգին։

«Տոտենհեմի» հետ այս առումով միայն «Ատլետիկոն» կարող է մրցել, այն էլ մասամբ: Նրա հաջողություններն ավելի բարձր են, բայց Իսպանիայի առաջնությունում երրորդ հորիզոնականը զբաղեցնելով՝ ավելի հեշտ է Չեմպիոնների լիգային մասնակցել, քան հաջողության հասնել Պրեմիեր լիգայի խելահեղ պայքարում։

Օգտագործված տվյալները՝ Sports.ru-ի

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan