«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» և բարձրացավ երրորդ հորիզոնական (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» և բարձրացավ երրորդ հորիզոնական (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով առավելության հասավ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ։ «Քաղաքայինների» կազմում մեկական գոլ խփեցին Գաբրիել եզուսը, Կևին դե Բրույնեն և Յայա Տուրեն, իսկ հյուրերից հաշիվը կրճատեց Հալ Ռոբսոն-Կանուն։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 75 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Լիվերպուլին» (73) բարձրացել է երրորդ հորիզոնական։ «Վեսթ Բրոմվիչը» 45 միավորով 9-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 3։1
Գոլերը՝ Ժեզուս 27՛, դե Բրույնե 29՛, Տուրե 57՛ – Ռոբսոն-Կանու 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում