Մոսկվայի ՖԻԴԵ-ի «Գրան պրի». 5-րդ տուրի արդյունքներ

Մոսկվայի ՖԻԴԵ-ի «Գրան պրի». 5-րդ տուրի արդյունքներ

Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատարների՝ Դին Լիժենի և Շահրիյար Մամեդյարովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև առաջատարներից կես միավորով հետ մնացող Պյոտր Սվիդլերի և Թեյմուր Ռաջաբովի պարտիայում: 5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մայքլ Ադամսը:

5-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 3-ական միավոր վաստակած Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ալեքսանդր Գրիշչուկը կիսում են 3-6-րդ հորիզոնականները, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 2.5-ական միավոր և կիսում են 7-13-րդ հորիզոնականները, 14-16-րդ հորիզոնականներում ընթացող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Հոու Յիֆանը և Սալեմ Սալեհը վաստակել են 2-ական միավոր, 17-րդ հորիզոնականում ընթացող Էռսեստո Ինարկիևն իր ակտիվում ունի 1.5 միավոր, իսկ աղյուսակը եզրափակող Մայքլ Ադամսը վաստակել է 1 միավոր,- տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքից:

Հիշեցնենք, որ «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին

Հետևեք մեզ նաև Telegram-ում