«Միլանը» 28-միլիոնանոց տրանսֆեր է համաձայնեցրել

«Միլանը» 28-միլիոնանոց տրանսֆեր է համաձայնեցրել

«Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան շարունակելու է «Միլանում»,- վստահեցնում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:

Չնայած առկա բազմաթիվ առաջարկներին, իուվարցին ցանկություն է հայտնել միանալու հենց «ռոսոներիին»: Տրանսֆերը կազմելու է 28 միլիոն եվրո, որին կարող են տարբեր հավելավճարներ գումարվել: 20-ամյա ֆուտբոլիստն իտալական գրանդի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի, ըստ որի տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու:

Կեսիեի տրանսֆերը գնելուն շատ մոտ էր նաև «Ռոման», սակայն կիսապաշտպանի ցանկությունը որոշիչ է դարձել:

Սպասվում է, որ շուտով «Միլանը» պայմանագիր կկնքի նաև «Վոլֆսբուրգի» ձախ պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի ու «Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Մատեո Մուսակիոյի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում