«Ադիդասը» ներկայացրել է «Բավարիայի» նոր խաղաշապիկը (լուսանկար)

«Ադիդասը» ներկայացրել է «Բավարիայի» նոր խաղաշապիկը (լուսանկար)

«Բավարիայի» տեխնիկական հովանավոր «Ադիդասը» ներկայացրել է 2017-18թթ․ մրցաշրջանի մյունխենցիների խաղաշապիկը: Այն ավանդաբար լինելու է կարմիր, սակայն ունենալու է սպիտակ ուղղահայաց գծեր:

Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում Գերմանիայի չեմպիոնը «Ֆրայբուրգի» դեմ տնային խաղում հանդես է գալու այդ նոր մարզաշապիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում