Լեբրոնն ու Լավը հաղթանակի շանս չեն տվել մրցակցին (տեսանյութ)

Լեբրոնն ու Լավը հաղթանակի շանս չեն տվել մրցակցին (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել է Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչը, որում մրցում են «Բոսթոնն» ու «Կլիվլենդը»:

«Սելթիկսի» հարկի տակ տեղի ունեցած առաջին խաղում «Կավսն» առավելության է հասել 117:104 հաշով: Հյուրերը հաշվի մեջ առաջ են եղել առաջինից մինչև վերջին րոպեն:

Գործող չեմպիոնի կազմում հիանալի հանդիպում են անցկացրել Լեբրոն Ջեյմսն ու Կևին Լավը: «Արքան» հավաքել է 38 միավոր, տիրել է 9 անդրադարձի ու կատարել 7 արդյունավետ փոխանցում: Լավն առանձնացել է հեռահար նետումների դիպուկթյամբ: 28-ամյա բասկետբոլիստն անվրեպ է եղել հեռահար 9 նետումներից 6-ում, ընդհանուր 32 միավոր է վաստակել ու 12 անդրադարձի տիրել: «Սելթիկսի» կազմում 21-ական միավոր են հավաքել Էվերի Բրեդլին ու Ջեյ Կրաուդերը:

Դիմակայության երկրորդ հանդիպումը նույնպես կկայանա Բոսթոնում: Այն նախանշված է մայիսի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում