«Տոտենհեմը» ջախջախեց «Լեսթերին», Քեյնը՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

«Տոտենհեմը» ջախջախեց «Լեսթերին», Քեյնը՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

«Քինգ Փաուեր» մարզադաշտում կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված՝ «Լեսթեր» – «Տոտենհեմ» հանդիպումը։ Նախորդ խաղաշրջանի չեմպիոնը ջախջախիչ՝ 1։6 հաշվով պարտություն կրեց։ Մաուրիսիո Պոչետինոյի սաներից Հարի Քեյնը դարձավ պոկերի հեղինակ, իսկ Սոն Հին Մինը դուբլ ձևակերպեց։ «Աղվեսների» հեղինակության գոլը խփեց Բենջամին Չիլվելը։

Այս հանդիպումը մրցաշարային աղյուսակում դիրքի տեսանկյունից նշանակալի չէր․ այժմ «Տոտենհեմը» 83 միավորով է երկրորդ տեղում, իսկ «Լեսթերը» 43 միավորով 11-րդն է։

Նշենք, որ այսօրվա պոկերի շնորհիվ լավագույն ռմբարկուների ցանկում Քեյնը շրջանցեց առաջատարին՝ «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, ով 24 գոլ է խփել։ Քեյնի ակտիվում այժմ 26 գնդակ կա։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Լեսթեր» – «Տոտենհեմ»՝ 1։6
Գոլերը՝ Չիլվել 59՛ – Քեյն 25՛, 63՛, 88՛, 90+2՛, Մին 36՛, 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում