«Ռոման» «Լիվերպուլին» հայտնել է Սալահի տրանսֆերային գինը

«Ռոման» «Լիվերպուլին» հայտնել է Սալահի տրանսֆերային գինը

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի ծառայություններով:

Calciomercato.com-ի տեղեկությամբ, մերսիսայդցիներն արդեն «գայլերին» հարցում են կատարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գնի վերաբերյալ: Հռոմեացիները պատասխանել են, որ պատրաստ են եգիպտացուց բաժանվել նվազագույնը 50 միլիոն եվրոյի դիմաց: Նշվում է, որ Սալահի խաղը հատկապես դուր է գալիս անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկության 29 խաղում վինգերը դարձել է 13 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է ևս 5 ֆուտբոլիստների ծառայություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում