«Բորուսսիայի» ֆուտբոլիստը շարք կվերադառնա 3-4 ամսից

«Բորուսսիայի» ֆուտբոլիստը շարք կվերադառնա 3-4 ամսից

«Բորուսսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը հաջողությամբ վիրահատվել է,- գրում է դորտմունդցիների պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 33-րդ տուրի՝ «Աուգսբուրգի» հետ խաղում (1:1): Գերմանացին 23-րդ րոպեին փոխարինվել էր: Նրա մոտ հայտնաբերվել էր սրունքի կոտրվածք: Վերականգման համար պահանջվելու է 3-4 ամիս:

Վայգլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 43 խաղի, որոնցում 1 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում