Իսպանիայի հավաքական. Առաջիկա խաղերի հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են հունիսի 7-ին Կոլումբիայի ընտրանու հետ ընկերական ու հունիսի 11-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Մակեդոնիայի դեմ կայանալիք խաղերին: 

«Ֆուրիա ռոխա» են հրավիրվել հետևյալ խաղացողները՝

Դարպասապահներ – Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպե Ռեյնա («Նապոլի») Կեպա Արիսաբալագա («Ատլետիկ»)։

Պաշտպաններ – Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (երեքն էլ՝ «Ռեալ»), Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերժի Ռոբերտո (երեքն էլ՝ «Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»)։

Կիսապաշտպաններ – Սերժի Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Իսկո, Մարկո Ասենսիո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ասյեր Իլյարամենդի («Ռեալ Սոսյեդադ»), Պեդրո Ռոդրիգես («Չելսի»), Վիտոլո («Սևիլյա»), Ժերար Դեուլոֆեու («Միլան»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ռեալ»), Դիեգո Կոստա («Չելսի»), Յագո Ասպաս («Սելտա»):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում