«Ռոման» հաղթեց «Կիևոյին»՝ 5։3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կիևոյին» և 5։3 հաշվով հաղթանակ տոնեց։ «Մարկ-Անտոնիո Բոնտեգոդի» մարզադաշտում կայացած խաղում հյուրերից Ստեֆան Էլ-Շարավին և Մոհամեդ Սալահը դուբլեր ձևակերպեցին, մեկ գոլ էլ խփեց Էդին Ջեկոն, իսկ «Կիևոյից» դուբլ ձևակերպեց Ռոբերտո Ինգլեսը, մեկ գոլ խփեց Լուկաս Կաստրոն։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 84 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջելով 1 միավորով։ «Կիևոն» մնաց 43 միավորով՝ 13-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում