Չավի․ Ցանկանում եմ՝ Չեմպիոնների լիգայում հաղթի «Յուվենտուսը»

«Ալ Սադդի» կիսապաշտպան Չավին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում աջակցելու է «Յուվենտուսին»։

-«Ռեալն» ու «Յուվենտուսը» հավասար հնարավորություններ ունեն՝ 50-50։ Ինքս ցանկանում եմ, որ «Յուվենտուսը» հաղթի, և Ջանլուիջի Բուֆֆոնն առաջին անգամ բարձրացնի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նա արժանի է դրան,- Չավիի խոսքը փոխանցում է «Le Parisien»-ը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին, Քարդիֆում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում