Երեք տարվա դադարից հետո «Միլանը» կմասնակցի եվրագավաթի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բոլոնյայի» նկատմամբ․ գոլերով աչքի ընկան Ժերար Դեուլոֆեուն, Կեյսուկե Հոնդան և Ջանլուկա Լապադուլան։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 63 միավոր, առաջնությունը կավարտի 6-րդ հորիզոնականում և ամռանը կմասնակցի Եվրոպա լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման փուլին։ Հիշեցնենք, որ վերջին երեք մրցաշրջաններում «Միլանը» եվրագավաթներին չի մասնակցել։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Միլան» – «Բոլոնյա»՝ 3։0
Գոլերը՝ Դեուլոֆեու 69՛, Հոնդա 73՛, Լապադուլա 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում