«Վիլյառեալը» և «Ռեալ Սոսյեդադը» Եվրոպա լիգայի ուղեգրեր նվաճեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի արդյունքներով «Վիլյառեալը» և «Ռեալ Սոսյեդադը» Եվրոպա լիգայի 2017-18թթ․ խաղարկության ուղեգրեր ստացան։ 

Վերջին տուրում «Վիլյառեալը» 3։1 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ, վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ (2:2), ինչը բավարար էր 6-րդ տեղի համար։ Սան Սեբաստյանի թիմն այս առաջնությունում վաստակեց 64 միավոր։

Այս խաղերին զուգահեռ կայացավ «Ատլետիկո» – «Ատլետիկ» մրցավեճը, որում Դիեգո Սիմեոնի թիմը 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Ատլետիկոն» 78 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, իսկ «Ատլետիկը» 63 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վալենսիա» – «Վիլյառեալ»՝ 1։3
Գոլերը՝ Նանի 54՛ – Սոլդադո 1՛, Տրիգորես 58՛, Սանսոնե 88՛

«Սելտա» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։2
Գոլերը՝ Ասպաս 54՛, Յուրսագեր 90՛ – Օյարսաբալ 82՛, Խուանմի 90+4՛

«Ատլետիկո» – «Ատլետիկ»՝ 3։1
Գոլերը՝ Տորրես 8՛, 11՛, Կորեա 89՛ – Ուիլյամս 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում