Շվեդիան դարձել է հոկեյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հոկեյի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել եզրափակիչը: Գերմանական Քյոլն քաղաքում կայացած Շվեդիայի ու Կանադայի հավաքականների միջև խաղն ավարտվել է 1:1 հաշվով, և հաղթողը որոշվել է բուլիտներով։

Հաշիվը երկրորդ խաղափուլի վերջում բացել է շվեդների պաշտպան Վիկտոր Հեդմանը: Երրորդ խաղափուլի սկզբում հավասարակշռությունը վերականգնել է Ռայան Օ’Ռայլին: Լրացուցիչ ժամանակում դարպասներն անառիկ են մնացել, իսկ բուլիտների ժամանակ «վիկինգներն» ավելի դիպուկ են եղել՝ 2:0:

Շվեդիան իր պատմության ընթացքում 10-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Վերջին անգամ սկանդինավներին դա հաջողվել է 2013 թվականին:

Հավելենք, որ բրոնզե մեդալին արժանացավ Ռուսաստանը, որը երրորդ տեղի համար մրցավեճում 5:3 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում