Գվարդիոլա. «Բարսելոնայի» ու «Ռեալի» հետ մրցակցելու համար տասնամյակներ են հարկավոր

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գավրդիոլան խոսել է թիմի ապագա ծրագրերի, ինչպես նաև «Բարսելոնայի» ու «Ռեալի» հետ մրցակցության մասին:

«Մենք գոհ ենք, որովհետև հայտնվեցինք Չեմպիոնների լիգայում: Հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ ենք լինելու: Ես՝ որպես մարզիչ, ավելի լավը կդառնամ, քան մեկ տարի առաջ էի, բայց դա հեշտ չէ:

«Ռեալը» հենց նոր 46 միլիոն եվրոյով գնեց 16-ամյա ֆուտբոլիստի, այնպես որ՝ պատկերացրեք, թե տրանսֆերային շուկայում ինչեր են կատարվում: Մեզ ժամանակ է հարկավոր, տասնամյակներ, որպեսզի մրցակցենք «Բարսելոնայի» ու «Ռեալի» հետ: Փող ունենալը բավական չէ: Երբ այդ երկու ակումբները որևէ ֆուտբոլիստի են ցանկանում գնել, մյուս թիմերը մրցակցությունից դուրս են մնում:

Նախկինում երբեք Չեմպիոնների լիգայում հանդես չէինք եկել, սակայն վերջին 6-7 տարում մշտապես այնտեղ ենք: Հաջորդ քայլն անելը, նույնիսկ երբ տարածությունը քիչ է թվում, շատ դժվար է: Դրա համար ժամանակ է հարկավոր, ինչը մեր աշխարհում գոյություն չունի: Ժամանակ քեզ ոչ ոք չի տրամադրի»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում