Հոնդա. Հեռանում եմ «Միլանից»

«Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հայտարարել է, որ հեռանալու է ակումբից և հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին:

««Միլանի» թանկագին երկրպագուներ, շնորհակալ եմ ձեզ: Բարդ 3,5 տարիներ անցկացրեցի այստեղ, բայց դրանց շնորհիվ կարողացա որպես անհատ ավելի լավ ձևավորվել: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքում եմ «Միլանը», բայց հույս ունեմ՝ շուտով կրկին հանդպել ձեզ: Միգուցե, այդ ժամանակ արդեն ֆուտբոլիստ չեմ լինի: Ո՞վ կարող է իմանալ, թե ինչ հանգամանքներում կհանդիպենք»,- «The Indian Express»-ի հետ զրույցում նշել է ճապոնացին:

30-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիի» կազմում 90 խաղի է մասնակցել, որոնցում 11 գոլ է խփել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում