Առաջին խումբ. «Էրեբունիի» երկրորդ հաղթանակը, այլ արդյունքներ

Մայիսի 22-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի 3 հանդիպումներ:

Հետնապահ «Էրեբունին» գրեթե ամբողջ առաջնությունում հաջողության չհասնելուց հետո մայիսին երկրորդ հաղթանակը տոնեց: Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան-2»-ին:

27-րդ տուրի արդյունքները ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Շիրակ-2» – «Արարատ-2»՝ 0:4 (0:0)
Գյումրի, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արթուր Թավաքալյան
Գոլերը՝ Նարեկ Սարգսյան 56՛, Սարգիս Մեթոյան 75՛, Գարեգին Կիրակոսյան 84՛, 85՛

«Էրեբունի» – «Գանձասար-Կապան-2»՝ 2:1 (1:1)
Երևան, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիր
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Սոս Թադևոսյան 32՛, Արստակ Գագիկյան 73՛ («Էրեբունի»), Արա Սարգսյան 15՛ («Գանձասար-Կապան-2»)

«Փյունիկ-2» – «Բանանց-2»՝ 2:4 (1:2)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արման Ալաբերքյան
Գոլերը՝ Ալբերտ Խաչումյան 8՛/ինքնագոլ, Կարեն Խատուև 17՛, Արմեն Հովհաննիսյան 89՛ («Փյունիկ-2»), Օրբելի Համբարձումյան 20՛, Կարեն Մելքոնյան 81՛, Վարդան Սաֆրյան 84՛ («Բանանց-2»)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում