Հայտնի է` ով է լինելու «Ինտերի» նոր մարզիչը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Միլանյան ակումբն ու 58-ամյա մասնագետը պայմանավորվել են 3 տարվա համաձայնագրի շուրջ, մարզիչը ընդհանուր 12 միլիոն եվրո է ստանալու,- այդ մասին տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Ավելի վաղ «ներաձուրին» պայմանագիր էր առաջարկել Դիեգո Սիմեոնեին («Ատլետիկո»), Անտոնիո Կոնտեին («Չելսի») և Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ»), սակայն երեք դեպքում էլ մերժում է ստացել:

«Ինտերը» Սպալետիի հետ հեշտությամբ է պայմանավորվել, որովհետև միլանցիների նոր մարզական տնօրենն է «Ռոմայից» հեռացած Վալտեր Սաբատինին, ում նախաձեռնությամբ էր իտալացին 1,5 տարի առաջ վերադարձել հռոմեական ակումբ:

Ամենայն հավանականությամբ «գայլերի» մարզչի պաշտոնում Սպալետիին կփոխարինի «Սասուլոն» գլխավորող Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում