Հայտնի են Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները

Մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի 2016-2017թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Փյունիկի» և «Շիրակի» միջև:
Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,- հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցավարի օգնականներն են Ատոմ Սևգուլյանը և Արման Ղուշչյանը, մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էրիկ Գալստյանը և Արտակ Սիմոնյանը, չորրորդ պաշտոնյան է Արթուր Գդլյանը: Հանդիպման տեսուչն է Սլավիկ Ղազարյանը: