«Գոլդեն Սթեյթը» մտավ մեծ եզրափակիչ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի է ունեցել Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի չորրորդ հանդիպումը: «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվել է «Սան Անտոնիոյին» և 129:115 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

«Ուորիորզն» հանդիպման մեկնարկից մի քանի րոպե անց հաշվի մեջ առաջ է անցել ու մինչև վերջ մրցակցին միավորների բավականին ապահով տարածության վրա թողել:

Հերթական արդյունավետ խաղն են անցկացրել կալիֆորնիացիների հարձակման առաջատարներ Ստեֆեն Կարին ու Կևին Դյուրանտը, ովքեր ընդհանուր 65 միավոր են վաստակել (36+29):

«Սփըրսի» առաջատար Կավայ Լենարդն այդպես էլ չի ապաքինվել վնասվածքից: Նա երրորդ անընդմեջ մրցավեճն է բաց թողել:

Ընդհանուր դիմակայությունում «Գոլդեն Սթեյթը» հաղթել է 4:0 հաշվով և մտել մեծ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Բոսթոն» – «Կլիվլենդ» զույգի հաղթողի հետ: Ներկայումս այդ զույգում «Կավսն» առջևում է 2:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում