«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստ լքում են ակումբը, Տուրեին նոր պայմանագիր կառաջարկվի

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպաններ Գաել Կլիշին ու Բակարի Սանյան լքելու են ակումբը,- տեղեկացնում է «Telegraph»-ը:

Կլիշին անձամբ հաստատել է, որ հեռանում է անգլիական թիմից: Ֆրանսիացու հետ միասին Պաբլո Սաբալետայի օրինակին է հետևելու նաև նրա հայրենակից Բակարի Սանյան:

Նշվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է երիտասարդացնել եզրային պաշտպանների դիրքերը: Ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» բոլոր 4 եզրային պաշտպաները 30-ից բարձր տարիք ունեին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ կիսապաշտպան Յայա Տուրեին ակումբը պաշտոնապես տեղեկացրել է նոր պայմանագիր առաջարկելու մտադրության մասին: Համաձայնագիրը զգալիորեն քիչ աշխատավարձ է նախատեսելու, քան այն, որը 34-ամյա ֆուտբոլիստը ներկայումս ստանում է (240 հազար ֆունտ): Իուվարցու գործող պայմանագրի ժամկետի ավարտին մոտ մեկ ամիս է մնացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում