Մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է մարզաձեւի Հայաստանի բաց առաջնությունը։

Մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ,- տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ ունեցան կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն է։

Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։ Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում