Երկու բռնցքամարտիկները միաժամանակ նոկդաունի են ենթարկվել (տեսանյութ)

Թայլանդական բռնցքամարտի Max MT մրցաշարի մենամարտերից մեկում ուշագրավ դեպք է գրանցվել:

Ամերիկացի Դորիան Պրայսն ու ֆրանսիացի Ջոնաթան Լեկան միմյանց միաժամանակ նոկդաունի են ենթարկել: Երբ մրցավար երկուսի համար էլ հաշվարկ է սկսել, Պրայսը ոտքի է կանգնել և հաղթող ճանաչվել:

Ամերիկացին հայտնի է նաև MMA-ում ունեցած ելույթով, երբ 2007 թվականին մենամարտերից մեկի ժամանակ առաջին վայրկայններին պարտություն է կրել: Դրանից հետո նա UFC-ում չի հայտնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում