Առաջատար գեղասահորդները հաղթեցին Հայաստանի առաջնությունում

Ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը գեղասահորդները հանդես եկան ազատ ծրագրով,- տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Մեծահասակների մրցույթի տղամարդկանց մենասահքում Հայաստանի չեմպիոն դարձավ Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը։ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն էր եւ միակ զույգը։

Առաջնությանը ներկա էր Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում