NBA. Չեմպիոնի կամային հաղթանակը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայում կայացել է «Կլիվլենդ» – «Բոսթոն» դիմակայության 4-րդ հանդիպումը: «Կավալերսը» սեփական հարկի տակ 112:99 հաշվով դժվարին հաղթանակ է տոնել:

Մեկնարկային երկու քառորդներից հետո չեմպիոնը 10 միավորով հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն երրորդ քառորդում ցուցադրած ֆանտաստիկ խաղի շնորհիվ (40:23) առավելություն է ստացել: Վերջին 12 րոպեների ընթացքում Տայրոն Լյուի թիմը զարգացրել է հաջողությունը:

Ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Կավսի» խաղարկող Կայրի Իրվինգը, ով վաստակել է 42 միավոր: Նման արդյունքի համար նրան ընդամենը 22 նետում է պահանջվել: «Կլիվլենդի» մյուս առաջատարներ Լեբրոն Ջեյմսն ու Կևին Լավը նույնպես հիանալի ելույթ են ունեցել:  «Արքան» վաստակել է 34 միավոր, իսկ ծանր հարձակվողը` 17: Վերջինս տիրել է նաև 17 անդրադարձի:

Ընդանուր դիմակայության հաշիվը դարձավ 3:1` հօգուտ «Կավսի»: Հաջորդ հանդիպումը կկայանա Բոսթոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում