Երբ սիրելի թիմդ «Տորինոն» է, բայց հայրդ ստիպել է «Յուվենտուսի» մարզաշապիկ հագնել (տեսանյութ)
24/05/2017 20:14
Նմանատիպ
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ավագ որդին՝ Լորենցոն հայրիկի թիմի սկզբունքային հակառակորդ «Տորինոյի» երկրպագու է։ Անգամ «Յուվենտուսի» հանդիպումների ժամանակ Լորենցոյին հաճախ կարելի է տեսնել «Տորինոյի» մարզահագուստով։
«Յուվենտուսի»՝ Իտալիայի 2016-17թթ․ առաջնության չեմպիոն դառնալու կապակացությամբ տեղի ունեցած տոնակատարության ժամանակ Բոնուչին կարողացել է Լորենցոյին համոզել «Յուվենտուսի» մարզաշապիկ հագնել, սակայն տղայի արձագանքը և տոնակատարությանը տխրությամբ հետևելը չի վրիպել տեսախցիկների ուշադրությունից։
Ուշագրավ է, որ Բոնուչիի կրտսեր որդին՝ Մատեոն անվանական մարզաշապիկով է խաղադաշտ դուրս եկել, իսկ տխուր Լորենցոն՝ ոչ։
Բոնուչիի ընտանիքը տոնակատարության ժամանակ։
Բոնուչիի որդիները՝ Մատեոն և Լորենցոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում