«Gazzetta dello Sport». Մորատան ընդունել է «Միլանի» առաջարկը

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

«Gazzetta dello Sport»-ի տեղեկությամբ, 24-ամյա ֆուտբոլիստը որոշել է չսպասել «Մանչեսթեր Յունայթեդի» կամ «Չելսիի» առաջարկներին ու ընդունել է «ռոսոներիի» հրավերը։

Իտալական ակումբը պատրաստ է իսպանացուն տարեկան 7,5 միլիոն եվրո վճարել, ինչի շնորհիվ նա կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող երկու ֆուտբոլիստներից մեկը: «Միլանին» մնում է համաձայնության հասնել «արքայական ակումբի» հետ: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 60 միլիոն եվրո:

Լա լիգայի ավարտված խաղարկությունում Մորատան մասնակցել է 26 խաղի (միջինը 51 րոպե), որոնցում դարձել է 15 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում