ՄակԳրեգոր. Ֆլո՛յդ, ցո՛ւյց տուր, որ դատարկախոս չես (լուսանկար)

Խառը մարտարվեստի (UFC) թեթև քաշային կարգի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորը սկսել է նախապատրաստվել Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտին:

Իռլանդացին «Instagram»-ի իր էջում հրապարակել է մազադահլիճում մարզվելու նկար, որը հետևյալ խոսքով է վերնագրել. «Օր առաջին»:

 

Day 1

Публикация от Conor McGregor Official (@thenotoriousmma)

Ավելի ուշ 28-ամյա մարզիկը հրապարակել է մարզումից հետո լուսանկար, որում ամերկացի անպարտելի բռնցքամարտիկին կոչ է արել ստորագրել մենամարտի համաձայնագիրը:

«Լավ աշխատեցի այսօր: Ֆլո՛յդ, ստորագրիր պայմանագիրը: Ցո՛ւյց տուր, որ դատարկախոս չես»:

Հիշեցնենք, որ Մեյվեզերն ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: ՄակԳրեգորը վերջինիս առաջարկում է մենամարտել բռնցքամարտի օրենքներով:

Սպասվում է, որ հնարավոր մենամարտից երկու մարզիկներն ընդհանուր 1 միլիարդ դոլար կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում