«Ինտերը» ներկայացրել է նոր խաղաշապիկը (լուսանկար)

Հատուկ կազմակերպված շնորհանդեսի ժամանակ «Ինտերը» ներկայացրել է իր` 2017-18թթ. մրցաշրջանի խաղաշապիկը:

Մարզաշապիկը պատրաստել է միլանցիների տեխնիկական հովանավոր «Nike» ընկերությունը: «Ներաձուրիի» նոր` չինացի սեփականտերերի հայրենիքի առասպելական վիշապը լրացուցիչ փայլ է տվել լուսանկարին:

«Ինտերն» այդ խաղաշապիկով կանցկացնի ընթացիկ մրցաշրջանում իր վերջին` «Ուդինեզեի» հետ հանդիպումը: Այդ խաղը կկայանա Ա Սերիայի 38-րդ տուրի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում