«Մանչեսթեր Սիթին» ու «Մոնակոն» 70-միլիոնանոց տրանսֆեր են համաձայնեցրել

«Մոնակոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: «Քաղաքայիններն» ու «կարմրասպիտակները» համաձայնեցրել են պորտուգալացու տրանսֆերը, որը կազմելու է 60 միլիոն ֆունտ (70 միլիոն եվրո):

22-ամյա ֆուտբոլիստը երեկ Մալյորկայից, որտեղ գտնվելիս է եղել, մեկնել է Մանչեսթեր, իսկ այսօր բուժզննման կենթարկվի,- գրում է «Daily Mail»-ը։

Սպասվում է, որ գործարքին կնպաստի երկու ակումբների ջերմ հարաբերությունները: Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի չեմպիոնները հնարավորություն կունենան ձեռք բերելու անգլիացիների ակադեմիայի մի քանի սաների: «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ բավարարվել միայն Սիլվայի գործարքով և «Մոնակոյի» հետ բանակցություններ է վարում նաև Բենջամին Մենդիի ու Ֆաբինյոյի տեղափոխությունների շուրջ:

Ավելի վաղ «քաղաքայինները» հայտարարել են Վիլի Կաբալյերոյի, Բակարի Սանյայի, Խեսուս Նավասի, Գաել Կլիշիի, ինչպես նաև Պաբլո Սաբալետայի հեռանալու մասին:

Լիգա 1-ի ավարտված առաջնությունում Սիլվան 37 խաղում դարձել է 8 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում