«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 4 տրանսֆեր կատարել. թեկնածուները հայտնի են

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ծրագրում կազմում փոփոխություն կատարել: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանը խնդրել է 4 դիրք ամրապնդել և ներկայացրել է իր համար ցանկալի տարբերակները,- գրում է «ESPN»-ը։

Անգլիացիները մտադիր են ձեռք բերել կենտրոնական պաշտպան, հենակետային կիսապաշտպան, հարձակվողական ոճի կիսապաշտպան ու կենտրոնական հարձակվող: 

Կենտրոնական պաշտպանի համար հիմնական թենածուն «Բերնլիում» հանդես եկող Մայքլ Քինն է: Վերջինս «Մանչեսթեր Յունայթեդի» սանն է: Նրա համար «Բերնլին» 25 միլիոն ֆունտ է պահանջում: Այընտրանքային տարբերակ է «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիջիլ վան Դեյկը, ով «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակն է:

«Յուրահատուկը» հենակետայինի դիրքում Մայքլ Քերիկին փոխարինելու գլխավոր թեկնածու է տեսնում «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Էրիկ Դայերին: Անգլիացու համար «կարմիր սատանաները» պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել:

Ենթահարձակվողի դիրքում գլխավոր թեկնածուն «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանն է: Անգլիական գրանդը ֆրանսիացու գործակալների հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է մինչև հունիսի վերջ ձևակերպել Գրիզմանի տեղափոխությունը: Որպես ֆրանսիացուն այլընտրանք՝ դիտարկվում է «Չելսիի» վինգեր Վիլիանի թեկնածությունը:

Կենտրոնական հարձակվողի դիրքում նոր ֆուտբոլիստ ձեռք կբերվի, եթե Զլատան Իբրահիմովիչը լքի թիմը: Շվեդի փոխարինելու համար դիտարկվում են Անդրեա Բելոտիի («Տորինո») ու Ռոմելու Լուկակուի («Էվերթոն») թեկնածությունները: Իտալացին ավելի նախընտրելի տարբերակ է, սակայն նրա հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցությունների ընթացքը: Բելգիացին պահեստային տարբերակն է:

Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը ձեռք բերելուն, սակայն անգլիացների համար այդ տեղափոխության անհրաժեշտությունը կվերանա, եթե նրանք կարողանան պայմանավորվել Գրիզմանի գործարքի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում